ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սերգեյ Լավրով. Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել

Սերգեյ Լավրով. Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել
18.01.2021 | 21:08

Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ ոք երբևէ չի հերքել Հայաստանի և Ղարաբաղի կապը, բոլոր տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի եղել հարց Հայաստանն ու Ղարաբաղը միմյանցից կտրելու մասին: Եվ դա է պատճառը, որ Լաչինի միջանցքը որպես հայեցակարգ չի մերժվել ոչ մեկի կողմից, և դա դեռ կողմերի համաձայնության առարկա է՝ ներառյալ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնությունը», - ասել է Լավրովը այսօր մամուլի ասուլիսում: Նա պատճառ չի տեսնում Հայաստանի պաշտոնատար անձանց շփումները Ղարաբաղի հետ խոչընդոտելու համար: «Եթե մենք համաձայն ենք, և բոլորը համաձայն են դրան, որ պետք է կապ լինի Ղարաբաղի հայերի և Հայաստանի հայերի միջև, ես պատճառներ չեմ տեսնում, թե ինչու է պետք խոչընդոտել այս մակարդակի շփումները», - ասել է նախարարը մամուլի ասուլիսում:


ՀՀ ԱԳ նախարարի Արցախ մեկնելուց հետո Ադրբեջանից հայտարարել էր, որ ՀՀ պաշտոնատար անձինք նախքան Ղարաբաղ մեկնելը, պետք է այցի թույլտվություն ստանան Ադրբեջանից:

Դիտվել է՝ 3655

Մեկնաբանություններ